Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Մոդրիչը` 2017-ի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Մոդրիչը` 2017-ի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ
17.12.2017 | 13:43

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Խորվաթ ֆուտբոլիստը մասնակցել է «Ալ-Ջազիայի» հետ կիսաեզրափակչի (2:1) և «Գրեմիոյի» հետ եզրափակչի (1:0) խաղերին` դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ:


Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի լավագույն խաղացող է ճանաչվել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որ դարձել է «Գրեմիոյի» հետ խաղի միակ գոլի հեղինակը: «Ռեալը» երրորդ անգամ է հաղթել աշխարհի ակումբային առաջնությունում և «Բարսելոնի» հետ կիսում է առաջատարությունն այս ցուցանիշով:

Դիտվել է՝ 1605

Մեկնաբանություններ